ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

«ԻՆՏՈՒՐ ԷՔՍՊՈ 2015»

«ԻՆՏՈՒՐ ԷՔՍՊՈ 2015»

Ապրիլի 10–ին «Երևան Էքսպո» կենտրոնում բացվեց «ԻՆՏՈՒՐ ԷՔՍՊՈ 2015» 2–րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցում են ավելի քան 70 ընկերություն Հայաստանից, Արցախից, Իսպանիայից, Իսրաելից, Վրաստանից, Եգիպտոսից, Իրանից և այլ երկրներից։

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամ Արայիկ Վարդանյանը նշեց, որ ցուցահանդեսը այն հարթակն է, ուր մասնակից ֆիրմաները կներկայացնեն իրենց նորություններն ու նոր ծրագրերը՝ պայման ստեղծելով նոր գործակցության։

Ցուցահանդեսի կազմակերպիչ «Պրոմ էքսպո» ընկերության տնօրեն Արման Զաքարյանի հավաստմամբ սա լուրջ հնարավորություն է ներդրողներին անմիջականորեն ուսումնասիրել ոլորտը և մշակել նոր ծրագրեր։