ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Շինարարություն և Ինտերիեր – 2015

Շինարարություն և Ինտերիեր – 2015

Մայիսի 15 — 17 -ին «Երևան Էքսպո» կենտրոնում  կայացավ «Շինարարություն և Ինտերիեր – 2015 » խորագրով ութերորդ միջազգային մասնագիտացված խոշորագույն ցուցահանդեսը։

Հանդիսավոր բացմանը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը մասնավորապես նշեց.«Ցանկացած ցուցահանդես նախ արտադրողի և առավել ևս կառուցողի համար սեփական ուժերի, կարողությունների, նպատակների, երազանքների և ուժերի նպատակամիտվածության ինքնաստուգում է։ Այսօր ևս հայոց շինարար ու անվերջ պրպտող միտքը քայլում է ժամանակին համընթաց, անցյալի ու ներկայի լավագույն ավանդույթներին համադրում է համաշխարհային փորձն ու նվաճումները։ Ես համոզված եմ, որ այս ցուցահանդեսը ևս դառնալու է առաջընթացի մի համեստ քայլ»։

    «Շինարարություն և Ինտերիեր – 2015»  ցուցահանդեսը լավ հնարավորություն է տալիս ներդրողներին ուսումնասիրել տվյալ ոլորտը, մշակել ներդրումային ծրագրեր: Ցուցահանդեսը ստեղծում է բարենպաստ պայմաններ նոր գործնական կապերի ստեղծման համար, ինչպես նաև նպաստում է փոքր և միջին բիզնեսի զարգացմանը:
Ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան շինարարական կազմակերպությունների մոտ. մասնավորապես՝ Ռուսաստան, Իտալիա, Չեխոսլովակիա, Վրաստան, Գերմանիա, Իրան եւ այլն:

Ցուցահանդեսի պաշտոնական աջակիցներն են ՀՀ կառավարությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը և ՀՀ սփյուռքի նախարարությունը։