ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայաստան – Հարավաֆրիկյան Հանրապետություն

Հայաստան – Հարավաֆրիկյան Հանրապետություն

Մայիսի 19–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեց Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստիան Բասսոն։

    ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը շնորհավորեց դիվանագետին նշանակման առիթով և ներկայացրեց միջպետական տնտեսական կապերի մակարդակը և դրանց ակտիվացման գործում Պալատի դերը։ Պարոն Սարգսյանը մասնավորապես կարևորեց Հայաստանը ոչ միայն որպես շուկա, այլ նաև մեր հանրապետության տարանցիկ հնարավորությունները հատկապես դեպի Եվրասիական Միության անդամ երկրներ բեռնափոխադրումներ կատարելը։ Մարտին Սարգսյանը այդ գործում ընդգծեց աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրներում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցչությունների դերը։

   Դեսպան Բասսոնը հանգամանորեն ներկայացրեց իրենց հանրապետության գործարար մթնոլորտը և գործակցության հնարավորությունները։

   Երկուստեք շեշտվեց երկու պալատների միջև որպես առաջին քայլ համագործակցության հուշագիր ստորագրելու կարևորությունը և ապա գործարար այցեր կազմակերպելը։