ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայաստան – Ռուսաստան

Հայաստան – Ռուսաստան

      Երիտասարդության և երիտասարդական ծրագրերի շրջանակներում հունիսի 4-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում տեղի ունեցավ կլոր սեղան «Հայ–ռուսական երիտասարդական համագործակցություն. ժամանակակից երիտասարդության խնդիրների քննարկում» թեմայով։ Կլոր սեղանին մասնակցեցին Տեղեկատվական տեխնոլոգիաների Մոսկվայի մարզային մասնագիտական քոլեջի դասախոսներն ու ուսանողները։ Հայկական կողմից մասնակցում էին Հանրապետական և Երևան քաղաքի ԱԱՊ ներկայացուցիչներ, Զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության Երևանի պետական հայ–հունական քոլեջի ղեկավարությունը և երիտասարդ գործարարներ։

       Քննարկվեցին երկու երկրների երիտասարդության խնդիրները, տեղի ունեցավ մտքերի փոխանակում, համագործակցության հնարավոր ուղղությունների որոնում։ Ռուսաստանի ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց փորձը դուալ կրթության և երիտասարդների զբաղվածության խնդիրների արդյունավետ լուծման ոլորտում։