ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայաստան – Գանա

Հայաստան – Գանա

Հունիսի 9–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեցին Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կոդզո Ալաբոն և դեսպանորդ–հյուպատոս Մոզես Էվոնլաքսը։

   ՀՀ ԱԱՊ աշխատակազմի ղեկավար Արայիկ Վարդանյանը ներկայացրեց երկու երկրների միջև առևտրաշրջանառության սահմանափակ ծավալը՝ վերջին մեկ տարում ընդամենը 1 միլիոն դոլարի կակաոյի ներկրում Հայաստան։ Դոկտոր  Կոդզո Ալաբոն նշեց, որ այցը  նպատակ ունի հստակեցնելու՝ ինչ կարող ենք արտահանել Հայաստան և հակառակը։

   ՀՀ ԱԱՊ արտաքին հարաբերությունների վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը կոնկրետացրեց այն ոլորտները, որոնցում կա համագործակցության հնարավորություն և չօգտագործված ռեզերվներ։ Երկուստեք նշեցին, որ որպես գործակցության առաջին քայլ կարող են ծառայել փոխադարձ բիզնես–ֆորումներն ու ցուցահանդեսները։

   Գանացի դիվանագետը միաժամանակ Պալատի աշխատակազմին խնդրեց աջակցել Հայաստանում Գանայի պատվավոր հյուպատոսի թեկնածու առաջադրելու հարցում։