ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայաստան – Իրաք տնտեսական կապեր

Հայաստան – Իրաք տնտեսական կապեր

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի Քուրդիստանի տարածքային կառավարման պլանավորման նախարար Ալի Սինդին հուլիսի 29–ին այցելեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ՝ հանդիպելու հայաստանյան գործարարների հետ։

ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը հյուրին ներկայացրեց Պալատի արտաքին տնտեսական կապերի զարգացման ուղղությունները և առաջնահերթությունները։

«Երևանյան գարեջուր» ընկերությունը ներկայացրեց իր ապրանքատեսականին, արտահանման աշխարհագրությունը և համագործակցության հնարավորությունները։ «Սովրանո» ընկերությունը ներկայացրեց մասնավորապես շոկոլադե բարձրորակ տեսականին, իսկ ջերմոցային տնտեսությունների միության ներկայացուցիչը՝ համագործակցության կոնկրետ ոլորտը։

Որպես գործակցության նախնական քայլ՝ ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրենը առաջարկեց նախապատրաստել և վավերացնել համագործակցության պայմանագիր, ինչը կդյուրացնի մասնավոր սեկտորում տնտեսական կապերի ստեղծումն ու ծավալումը։