ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

ՀՀ ԱԱՊ – ՊԵՐՈՒ

ՀՀ ԱԱՊ – ՊԵՐՈՒ

Օգոստոսի 18–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեց Հայաստանի Հանրապետությունում Պերուի արտակարգ և լիազոր դեսպան Ումբերտո Ումերեսը՝ տիկնոջ հետ։ Դիվանագետը նշեց, որ այցի նպատակն է գտնել համագործակցության նոր եզրեր՝ ավելացնելու առևտրային հարաբերությունները։ Նա նաև հավելեց,որ հարկավոր է հիմնել հյուպատոսական ծառայություն,ինչը կարող է անհրաժեշտ խթան հանդիսանալ հայ–պերուական տնտեսական կապերի աշխուժացման գործում։

   ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը նշեց, որ, որպես ելակետային քայլ, հարկավոր է վավերացնել համագործակցության հուշագիր և մշակել գործակցության առաջնահերթությունները։

   Երկուստեք նշեցին այն ոլորտները, որոնցում այսօր հնարավոր է նոր կապեր ստեղծել և համատեղ ծրագրեր իրականացնել։

   ՀՀ ԱԱՊ ներկայացուցիչները կարևորեցին հատկապես փոխադարձ այցերի, ցուցահանդեսների և բիզնես ֆորումների կարևորությունը։