ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

ԿՈՐԵԱ – ՀՀ ԱԱՊ

ԿՈՐԵԱ – ՀՀ ԱԱՊ

Օգոստոսի 19–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեցին Հայաստանում Կորեայի դեսպանության (նստավայրը՝ Մոսկվա) «ԿՈԹՐԱ» գործակալության գլխավոր տնօրեն Սո Բյոն Տեքը, տեղակալ Բայ Սանգ Մինը և ռազմավարական պլանավորման և ներդրումների մասնագետ Նինա Կուբինսկայան։

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը նշեց, որ, որպես գործակցության ելակետային քայլ, հարկավոր է սկսել հենց անհրածեշտ ինֆորմացիայի փոխանակումից և ապա բազմաբնույթ հանդիպումներով ծավալել հայ–կորեական տնտեսական կապերը։ Պարոն Ալեքսանյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանը կարող է Կորեական գործարարի համար դառնալ շահեկան միջնորդ Իրանի և ԵՏՄ երկրների շուկաներ գուրս գալու համար։

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի գործարար մթնոլորտն ու Պալատի գործառույթները։

Քննարկվեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։