ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

ՀԱՅԱՍՏԱՆ – ՈՒԴՄՈՒՐՏԻԱ

ՀԱՅԱՍՏԱՆ – ՈՒԴՄՈՒՐՏԻԱ

   Սեպտեմբերի 16–ին Երևանում կայանալիք Հայաստան–Ռուսաստան Համագործակցության գործարար հանդիպման շրջանակներում Երևանի առևտրաարդյունաբերական պալատը սեպտեմբերի 15–ին հյուրընկալեց Ուդմուրտիայի հանրապետության գործարար պատվիրակությանը։

   Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը հյուրերին ներկայացրեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի համակարգ, կառուցվածքը, գործառույթները, հայ–ուդմուրտական համագործակցության հնարավոր ուղղությունները։

   ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը մասնավորապես նշեց Եվրասիական Տնտեսական Միությանը անդամակցելու պայմաններում ծագող հնարավոր դժվարություններն ու դրանց հաղթահարման ուղիները, ֆինանսական գործառույթների միասնականացման խնդիրները։

   Ուդմուրտիայի պատվիրակությանը հատկապես հետաքրքրում էր փոքր և միջին բիզնեսի ոլորտում գործակցության հնարավորությունները  և այլ հարցեր, որոնց պատասխանների մի մասը ակնկալում են առավել հստակեցնել հաջորդ օրը կայանալիք բիզնես ֆորումին։