ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայաստան – Չեխիա

Հայաստան – Չեխիա

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահի տեղակալ Զդենեկ Շկրոմակի  գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 16–ին այցելեց  ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ։ Պատվիրակության կազմում էին Սենատի 10 հանձնաժողովների նախագահները և Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Պյոտր Միկիսկան։
ՀՀ առևտրաադյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը ներկայացրեց հայ–չեխական տնտեսական կապերի պատմությունից հետաքրքիր փաստեր, երբ հայ բիզնեսմենները դեռևս հարյուրավոր տարիներ առաջ լուրջ ներդրումներ են ունեցել Չեխիայում։ «Այսօր հայ–չեխական քաղաքական հարաբերությունները զարգանում են բարձր մակարդակով, և երկու երկրները փոխգործակցության լայն հնարավորություններ ունեն»,– նշել է պարոն Սարգսյանը՝ հավելելով, որ ԵՏՄ անդամակցությամբ նոր հնարավորություններ են ստեղծվելու։
Առեւտրաարդյունաբերական պալատում կայացած հանդիպման ժամանակ Շկրոմակն ասաց, որ Հայաստանը շատ կարեւոր երկիր է Չեխիայի համար եւ հատկապես այն հանգամանքը, որ Չեխիան ԵՄ անդամ պետություն է, իսկ Հայաստանը` ԵՏՄ, ավելի է մեծացնում համագործակցության հնարավորությունները:
Քննարկվել են բազմաթիվ հարցեր օրենսդրության, ինչպես նաև տարբեր տնտեսական ծրագրերի հետ կապված:
ՀՀ առևտրարադյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը Ժդենեկ Շկրոմակին հանձնեց Պալատի բարձրագույն «ՄԵՐԿՈՒՐԻ» մրցանակ։