ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ–չինական տնտեսական կապեր

Հայ–չինական տնտեսական կապեր

Նոյեմբերի 12–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը ընդունեց Հայաստանում Չինական Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլոնգին։

Չին դիվանագետի խնդրանքով պարոն Մարտին Սարգսյանը ներկայացրեց ՀՀ ԱԱՊ–ի հատկապես արտաքին կապերի ռազմավարությունը և հայ–չինական կապերի զարգացման գործում Պալատի կատարած դրական աշխատանքը։ Հյուրերը ծանոթացան Պալատի Չինաստան կատարած այցի տեսանյութերին։ «Դեռևս 2008 թվականին ՀՀ ԱԱՊ գործարար պատվիրակությունով  այցելեցինք Չինաստան, փոխգործակցության համաձայնագիր ստորագրեցինք Չինաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի հետ, ինչը այդ հարաբերություններում ելակետային դարձավ։ Դա մեծապես նպաստեց երկու կողմերի գործարարներին միմյանց առավել մոտիկից ճանաչելու, վստահություն և երաշխիքներ ունենալու, ինչը բիզնեսում կարևոր պայման է…»,– տեղեկացրեց Մարտին Սարգսյանը։

Պարոն Թիան Էրլոնգը նշեց, որ իրոք համագործակցության պոտենցիալը մեծ է, բայց առաջնայինը մնում է մերձեցման կետեր գտնելը։ Պարոն Մարտին Սարգսյանը հավաստեց, որ մերձեցման կետերից մեկն էլ նման հանդիպումներն են, երկկողմանի ցուցահանդեսներն ու բիզնես ֆորումները։

ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը անդրադարձավ Մետաքսի մեծ ճանապարհի նոր հեռանկարներին, համատեղ արտադրություն հիմնելու փոխշահավետությանը և այլ խնդիրներին։

ՀՀ ԱԱՊ հովանու ներքո գործող «Գործարար կանանց աջակցման հիմնադրամ» ՀԿ նախագահ Լիլիա Գևորգյանը տեղեկացրեց հայ գործարար կանանց պատվիրակության վերջերս Չինաստան կատարած արդյունավետ այցի մանրամասները և առաջիկա ծրագրերը։

 Հայ–չինական կապերը առավել ակտիվացնելու և ՀՀ ԱԱՊ–ի հետ համագործակցությունը դեսպանության համար օրախնդիր դարձնելու պատրաստակամության համար պարոն Մարտին Սարգսյանը դեսպանին հանձնեց Պալատի «ՄԵՐԿՈՒՐԻ» մրցանակ։