ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայաստան – Արգենտինա

Հայաստան – Արգենտինա

Նոյեմբերի 13–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեց Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան։

   ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը ներկայացրեց երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները՝ ընդգծելով, որ զարգացման մեծ պոտենցիալ կա։

   Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան ընդգծեց, որ Հայաստանի ներդրումային ոլորտը շատ մեծ է, և իրենք կամենում են համատեղ ձեռնարկներ իրականացնել։ «Ես ցանկանում եմ տեսնել հատկապես այն գործարարներին, ովքեր արդեն համագործակցում են Արգենտինայի հետ և աջակցել նրանց»,– նշեց դեսպանը և կարևորեց այս փուլում մասնավորապես տեսակոնֆերանսների կազմակերպումը, որոնցով կարելի է նախապատրաստել երկկողմանի մեծամասշտաբ ցուցահանդեսներ, բիզնես ֆորումներ և այլ միջոցառումներ։