ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Արաբական Միացյալ Էմիրություններ–Հայաստան

Արաբական Միացյալ Էմիրություններ–Հայաստան

Դեկտեմբերի 10–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը ընդունեց Հայաստանում Արաբական Միացյալ էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան, դոկտոր Ջասիմ մուհամմադ Ալ Կասեմիին։
Պարոն Մարտին Սարգսյանը հանգամանորեն նշեց Պալատի գործառույթները, արտաքին կապերը, ներկայացուցչությունները արտերկրում և մասնավորապես ԱՄԷ–ում, ուր արդյունավետ զբաղվում են հայաստանյան ապրանքների մարկետինգով։ «Միջպետական ապրանքաշրջանառության ծավալները դեռևս գոհացնող չեն, բայց կան լուրջ ռեզերվներ այն ծավալելու համար։ Մենք հրաշալի քաղաքական հարաբերություններ ունենք և ձգտում ենք տնտեսականը բարձրացնել քաղաքականի մակարդակին»,– հավաստեց պարոն Սարգսյանը՝ միաժամանակ հավելելով, որ ակտիվացումը կարելի է սկսել պալատների միջև համագործակցության փաստաթուղթ ստորագրելուց, ինչը գոհունակությամբ ընդունեց արաբ դիվանագետը։
Դեսպան, դոկտոր Ջասիմ Մուհամմադ Ալ Կասեմին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ Հայաստանը իրենց համար բացառիկ գրավիչ երկիր է, իսկ դեսպանատունն էլ հնարավորինս աջակցում է տնտեսական կապերը զարգացնելու։ Նրա հավաստմամբ՝ արաբ գործարարներին հատկապես գրավում են գյուղատնտեսության և տուրիզմի ոլորտները, ինչի վերաբերյալ իրենք արաբերենով հատուկ  գրքույկներ են պատրաստել և ամեն կերպ զորակցում են, որ արաբ գործարարները լավ ճանաչեն Հայաստանը։ Դիվանագետը նշեց, որ դրական առաջընթացը նկատելի է. այս տարի հունվարից մինչև հոկտեմբեր Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան են այցելել 2000–ից ավելի տուրիստ, այնինչ նախորդ տարում ընդամենը՝ 300 հոգի։
Մարտին Սարգսյանը արաբ դիվանագետին տեղեկացրեց, որ Եվրասիական Տնտեսական Միությանը անդամակցելու պայմաններում անհամեմատ մեծանում են շուկայական հնարավորությունները, և Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ ԱՄԷ–ի համար։
Դեսպան, դոկտոր Ջասիմ Մուհամմադ Ալ Կասեմին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանին փոխանցեց Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետի ողջույնը և հրավերը Դուբայում մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին։
Հայ – արաբական կապերը ծավալելու և զարգացնելու գործում բացառիկ պատրաստակամության և ավանդի համար Մարտին Սարգսյանը  դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասեմիին հանձնեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի բարձրագույն «ՄԵՐԿՈՒՐԻ» մրցանակ։

hacklink al hd film izle php shell indir siber güvenlik türkçe anime izle Fethiye Escort Fethiye Escort Marmaris Escort android rat istanbul duşakabin fud crypter hack forum wordpress nulled themesAnkara Evden Eve Nakliyatfethiye escortkusadasi escortmobil ödeme bozdurmaGebze escortinstallateur notdienst wienbursa dekorasyonbahis siteleri giriş iddaa onlinebahigo giriş adressu tesisatçısıbuy tiktok followersgelecek vadeden altcoinleryükselmesi beklenen kripto paralardeneme bonusu veren sitelerdeneme bonusudeneme bonusudeneme bonusu veren sitelerMobil Ödeme Bozdurma mobil ödeme bozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeTürk Telekom Mobil Ödeme BozdurmaVodafone Mobil Ödeme BozdurmaTurkcell Mobil Ödeme BozdurmaVodafone Mobil Ödeme BozdurmaTürk Telekom Mobil Ödeme BozdurmaTurkcell Mobil Ödeme BozdurmaMobil Ödeme BozdurmaMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeMobil Ödeme BozdurmaMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeGüvenilir Mobil Ödeme Bozdurma