ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ–չեխական բիզնես ֆորում

Հայ–չեխական բիզնես ֆորում

 Փետրվարի 11–ին Երևանում կայացավ «Հայ–չեխական» բիզնես ֆորում, որի կազմակերպմանը աջակցել է նաև ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը։

«Մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացման ներուժ ունեն: Կարող եմ վստահորեն ասել, որ Հայաստանում ձևավորվել է բարենպաստ ներդրումային ու գործարար միջավայր»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` հավելելով, որ Հայաստանը հասցրել է իր համար բացահայտել չեխական մի շարք ընկերություններ ու ապրանքանիշեր:

   Նախարարը չեխ գործարարներին տեղեկացրեց, որ Հայաստանն ազատ առևտրի համաձայնագրեր ունի ԱՊՀ գրեթե բոլոր երկրների հետ, նախորդ տարվանից անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, ինչպես նաև օգտվում է Եվրամիության GSP+ արտոնյալ ռեժիմից: «Հայաստանի ինտեգրումը ԵԱՏՄին նոր հեռանկարներ կարող է բացել օտարեկրյա ներդրողների համար, որոնք Հայաստանի տնտեսական տարածքով կարող են ավելի դյուրացված կարգով դուրս գալ վերոնշյալ շուկա»։

   Ողջույնի ծավալուն խոսքում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը նշեց միջպետական առևտրատնտեսական կապերի ծավալման գործում երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների կատարած դրական քայլերն ու ներքին ռեզերվների լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը։

   Չեխ գործարարները ներկայացնում են բանկային ու ներդրումային, վերգետնյա ռազմական տրանսպորտային միջոցների, արտահանման ապահովագրության, ցողունային բջիջների հետազոտության, բիզնես խորհրդատվության, էլեկտրաէներգիայի, քաղցրավենիքի արտադրության, երկաթուղային և օդային բեռնափոխադրումների կազմակերպություններ: