ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Սեմինար Ծաղկաձորում

Սեմինար Ծաղկաձորում

2016թ. մարտի 5-ին Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցավ «Անձնային աճ և առաջնորդական կարողությունների զարգացում» թեմայով սեմինար, որը կազմակերպվել էր ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի երիտասարդ գործարարների խորհրդի և 2005թվականից ՀՀ ԱԱՊ–ին կից գործող «Գործարար կանանց աջակցման բիզնես–կենտրոն» հիմնադրամի կողմից։  Սեմինարին մասնակցեցին ավելի քան 30 երիտասարդ ձեռներեց և գործարար կանայք, որոնք ներկայացնում էին կաթնամթերքի, կիսաֆաբրիկատերի, հրուշակեղենի, մանկական և կանացի հագուստի արտադրության, ձեռարվեստի և առևտրի ոլորտները։

  Սեմինարից հետո կայացավ «Իրավունք և առողջություն» իրավաբանական գրասենյակի շնորհանդեսը և վարպետության դաս «Իսկը հրաշք» խմորեղենի կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից։

    Ծրագիրը շարունակվեց Հրազդանի ցեմենտի գործարան տեղեկատվական այցով, որը նախաձեռնել էր գործարանի գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը, ով  «Գործարար կանանց աջակցման բիզնես–կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Մասնակցելով սեմինարին՝ գործարարներին հաջողվեց հաստատել գործարար կապեր, ձեռք բերել նոր ծանոթություններ և ուրվագծել ընթացիկ տարվա միջոցառումները։