ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ – ճապոնական հանդիպում

Հայ – ճապոնական հանդիպում

Մարտի 11–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը ընդունեց ճապոնական «Ջետրո» ընկերության Ստամբուլում Թուրքիայի և Հարավային Կովկասի ներկայացուցչության ղեկավար Յասույուկի Մուրահաշին։

Ճապոնացի հյուրը նշեց, որ իրենք ցանկանում են ավելին իմանալ Հայաստանի մասին, կազմակերպել սեմինար, ճապոնացի գործարարներին բերել Հայաստան և համատեղ ծրագրեր իրականացնել։

Պարոն Ալեքսանյանը հավելեց, որ առաջնային պայմանը հենց Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան հետ կապերի ամրապնդումն է և ծավալումը։