ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայաստան – Թայլանդ տնտեսական կապեր

Հայաստան – Թայլանդ տնտեսական կապեր

Մայիսի 5–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալեց Թայլանդի Թագավորության դեսպանատան առևտրային գրասենյակի կոմերցիոն նախարար Կալայանի Սիրիկուլին և Թայլանդի տուրիստական վարչության տնօրեն Իյումպորն Դժիրագալվիսուլին։

Ներկայացնելով հայ–թայլանդական առևտրաշրջանառության խիստ սահմանափակ ծավալները՝ ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը նշեց, որ այն խթանելու համար նախ հարկավոր է բավարար տեղեկատվություն տրամադրել երկու կողմերի գործարարներին՝ կազմակերպելով հանդիպումներ, ցուցահանդես–տոնավաճառներ, բիզնես ֆորումներ։ Որպես նախապայման պարոն Ալեքսանյանը կարևորեց համապատասխան հուշագրի նախապատրաստումն ու վավերացումը, ինչը կարող է հստակ նախանշել գործակցության ոլորտները։

Թայլանդի Թագավորության դեսպանատան առևտրային գրասենյակի կոմերցիոն նախարար Կալայանի Սիրիկուլը, ներկայացնելով գործակցության հնարավորությունները, հատկապես մասնավորեց ոսկեգործությունը և տուրիզմը։ Նա հայ գործընկերներին հրավիրեց մասնակցելու Մոսկվայում կայանալիք թայլանդական ապրանքների ցուցահանդեսին և ապա գործարար պատվիրակությամբ այցելել Թայլանդ։