ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

ՀՀ ԱԱՊ 5-րդ համագումարը

ՀՀ ԱԱՊ 5-րդ համագումարը

Մայիսի 27–ին տեղի ունեցավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի 5–րդ համագումարը։

«ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի 2011–2016թթ. իրականացված գործունեության և 2016–2021թթ. ժամանակահատվածի ծրագրերի և ուղղությունների մասին» հաշվետու զեկուցումով հանդես եկավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը։ Պատվիրակների կողմից Պալատի և նախագահի կատարած աշխատանքը բարձր գնահատվեց։

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ֆինանսական հաշվետվությունը ներկայացրեց Պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը։

Համագումարին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ միաձայն վերընտրվեց առաջադրված միակ թեկնածու Մարտին Սարգսյանը։

Նախագահության որոշմամբ ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն նշանակվեց Անդրանիկ Ալեքսանյանը։

Կատարվեց նաև ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամների ընտրություն։