ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

ԵՏՄ ամենամյա տնտեսական ֆորում

ԵՏՄ ամենամյա տնտեսական ֆորում

Հունիսի 3–5–ը Ծաղկաձոր քաղաքում  «Ոսկու աշխարհ» հյուրանոցային համալիրի դահլիճում տեղի ունեցավ «Եվրասիական Տնտեսական Միություն. Հայաստան–համագործակցություն» ամենամյա Տնտեսական ֆորումը, որը կայացավ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո՝ մասնակցությամբ  փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի։

Հունիսի 4–ին տնտեսական ֆորումի հիմնական թեման էր «Եվրասիական Տնտեսական Միության անդամ երկրների տնտեսության ոլորտների զարգացման հնարավորությունները»։ Կազմակերպվեցին լիագումար և սեկցիոն նիստեր, կոնտակտների բիրժա և երկկողմանի բիզնես հանդիպումներ։

Ֆորումի կարևորության և գործակցության հետագա խնդիրների մասին լիագումար նիստին խոսեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը։

Հունիսի 4–ի սեկցիոն հանդիպումներին քննարկվեցին «ԵՏՄ շրջանակներում շինինդուստրիայի և շինանյութերի արտադրության զարգացման խնդիրները և հեռանկարները», «Բանկային համագործակցությունը ԵՏՄ շրջանակներում», «ԵՏՄ տրանսպորտային միջանցքները» և այլ հարցեր։

Հարցերի լայն շրջանակ է քննարկվեց նաև հունիսի 5–ի սեկցիոն նիստերին՝ «Գյուղատնտեսական մթերքների և արդյունաբերական ապրանքների արտահանման զարգացման հեռանկարները՝ «Պատրաստված է ԵՏՄ–ում», «ԵՏՄ շրջանակներում դեղագործական և բուժական միջոցների միասնական շուկա. ուտոպիա թե իրականություն», «ԵՏՄ անդամ երկրների սուբյեկտների միջև ապահովագրական գործարքների առաջարկ» և այլն։

Ֆորումի ավարտին ստորոգրվեցին մի շարք փաստաթղթեր, ամրագրվեցին նոր անելիքներ ու ծրագրեր։

Ֆորումը կազմակերպել են ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը և «Իվենցենտր» կենտրոնը։