ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ–չինական կապեր

Հայ–չինական կապեր

Չինաստանի 80 միլիոն բնակչություն ունեցող Անհոյ մարզի պատվիրակությունը Հայաստան  կատարած եռօրյա այցի շրջանակներում հունիսի 21–ին հանդիպում ունեցավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարության հետ՝ քննարկելու մեր հանրապետության հետ տնտեսական գործակցության ակտիվացման խնդիրները։

Մարզի Կոմկուսի Կենտկոմի քարտուղարի տեղակալ, Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի անդամության թեկնածու Լի Գոինը անդրադարձավ Մետաքսի Մեծ ճանապարհի երկաթուղային տարբերակի ծրագրում Հայաստանի մասնակցության, փոխշահավետ ներդրումային մթնոլորտ ստեղծելու, բիզնես փոխայցելությունների և այլ խնդիրներին։

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը առաջարկեց կազմակերպել Չինաստան–Ռուսաստան–Իրան–Հայստան համատեղ ցուցահանդես–ֆորում, երկու երկրներում կազմակերպել առևտրային կենտրոններ, հիմնել համատեղ արտադրություններ։

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը պարոն

Գոինին հանձնեց Պալատի բարձրագույն «ՄԵՐԿՈՒՐԻ» մրցանակ։