ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ-ռուսական տնտեսական կապեր

Հայ-ռուսական տնտեսական կապեր

Հուլիսի 25-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը ընդունեց Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզի «Տուլսկայա»խոշոր թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրենի տեղակալ Գեորգի Տկաչենկոյին: Այցի նպատակն էր հայաստանյան շուկա արտահանելու թռչնամիս և ձու, իսկ հետագայում նպատակահարմարության դեպքում համատեղ ծրագրեր իրականացնելու:
Պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը հյուրին ներկայացրեց Հայաստանում թռչնաբուծության վիճակը, թռչնաֆաբրիկաների կարողություններն ու հնարավորությունները և պատրաստակամություն հայտնեց աջակցելու համատեղ ծրագրերի իրականցման գործում: