ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Շնորհավոր ծննդյան օրը

Շնորհավոր ծննդյան օրը

    Օգոստոսի 5–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամ, «ՍՈՎՌԱՆՈ» ընկերության նախագահ, Գյումրիում Ուկրաինայի Պատվո հյուպատոս Սոս Սահակյանի ծննդյան օրն է։

  Սոս Սահակյանը այն բացառիկ գործարարներից է, ով տասնամյակներ շարունակ միաժամանակ բիզնեսով զբաղվել է թե Հայաստանում և թե արտերկրում։ Պարոն Սահակյանը ունի շատ մեծ կապեր ու հնարավորություններ, ինչը հետևողականորեն ծառայեցնում է Հայաստանում և նաև իր ծննդավայր Ջավախքում գործարար ներդրումներ կատարելու, նոր աշխատատեղեր ստեղծելու։

   Որպես ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամ՝ Սոս Սահակյանը նպաստում է Պալատի արտաքին կապերի ծավալմանը, նախապատրաստում է հանդիպումներ, կազմակերպում քննարկումներ ներդրումային ծրագրեր իրականացնելու։

     Նա ժամանակին համընթաց քայլող քաղաքակիրթ բիզնեսի ջատագով է, և նրա ղեկավարած ընկերությունը իր գործելաոճով ու վարքականոնով չի զիջում աշխարհի զարգացած երկրների ճանաչված ֆիրմաներին։

    Վաստակած գործարարը բացառիկ համեստ է ու փաստերը օբյեկտիվորեն վերլուծող, իրատեսորեն է նայում երևույթներին և նույքան էլ իրատեսական եզրահանգումներ անում, ունի լայն մտահորիզոն և իր հարուստ կեսափորձով աշխատանքում երբեք պատահական անցանկալի անակնկալների չի հանդիպում.ժողովուրդն ասում է՝ Տասը չափիր, նոր մեկ ձևիր։ Բարի է ու ընկերասեր, օգնում է առանց իրեն դիմելու, երբ զգում է՝ դրա կարիքը կա։

    Շնորհավորում ենք հրաշալի մարդուն և գործընկերոջը ծննդյան 65 — ամյակի առթիվ, մաղթում նոր հաջողություններ։