ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ – չինական կապեր

Հայ – չինական կապեր

Օգոստոսի 8-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը ընդունեց Չինաստանի միջազգային առևտրի աջակցման խորհրդի Հեյլունցզյան նահանգի պատվիրակությանը:
Պարոն Ալեքսանյանը հյուրերին ներկայացրեց հայ-չինական տնտեսական կապերի զարգացման գործում Պալատի կատարած քայլերը և չօգտագործված ռեզերվները: Պատվիրակության ղեկավար Գուան Հեյբինը և Անդրանիկ Ալեքսանյանը, որպես բիզնեսի զարգացման նախապայման, կարևորեցին Երևան-Չինաստան ավիաերթուղու կազմակերպումը, ինչը կնպաստի հատկապես տուրիզմի զարգացմանը և արտահանման ավելացմանը:
Գուան Հեյբինը և Անդրանիկ Ալեքսանյանը ստորագրեցին գործակցության հուշագիր: