ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Շնորհավորանքներ Ռոբերտ Սարգսյանին

Շնորհավորանքներ Ռոբերտ Սարգսյանին

Օգոստոսի 19–ին Արագածոտնի մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Ռոբերտ Սարգսյանի ծննդյան օրն է։

 Արագածոտնի մարզային պալատի կազմակերպման հենց սկզբից Ռոբերտ Սարգսյանը իր հարուստ գիտելիքներն ու կեսափորձը ծառայեցնում է կառույցի կայացմանը, մարզում գործարար մթնոլորտի ձևավորմանը, տեղի գործարարների համար ներքին ու արտաքին շուկաների որոնմանը։

 Որպես գիտնական՝ պարոն Սարգսյանը բազմաթիվ գյուտերի և նորարարական առաջարկությունների հեղինակ է։ Նա մասնավորապես լուրջ հետազոտություններ է կատարում այլընտրանքային էներգիայի աղբյուրների ստեղծման ուղղությամբ, որի առնչությամբ կազմակերպվել են գիտական կոնֆերանսներ ու սեմինարներ։

   Լուրջ գիտնականը չափազանց համեստ բնավորություն ունի, բարի է ու ընկերասեր, ընտանիքի հրաշալի հայր։

 Սիրով շնորհավորում ենք վաստակած գիտնականին ու նվիրյալ քաղաքացուն ծննդյան օրվա առթիվ, մաղթում նոր հաջողություններ։