ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ-հնդկական կապեր

Հայ-հնդկական կապեր

Եռօրյա այցով սեպտեմբերի 28-30-ը Հայաստանում է գտնվում Հնդկաստանի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի պատվիրակությունը, որում ընդգրկված են 11 կազմակերպությունների ղեկավարներ:

Այցի շրջանակներում սեպտեմբերի  28–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Հնդկաստանի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի հետ համատեղ  կազմակերպել էր գործարար համաժողով (երկկողմ հանդիպումներ՝ համատեղ ձեռնարկությունների բացման ակնկալիքով)։

ՀՀ արտգործնախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը նշեց որ հայ-հնդկական համագործակցությունը շահութաբեր է 2 կողմերի համար, քանի որ ՀՀ ունի բարենպաստ տնտեսական հարաբերություններ ԵՄ-ի հետ, ինչպես նաև հանդիսանում է ԵՏՄ անդամ երկիր:”

ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանը անդրադարձավ հատկապես հայ-հնդկական վաղնջական կապերին և Հնդկաստանում հայկական համայնքների գործունեությանը:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը երկու երկրների տնտեսական կապերի աշխուժացման գործում արժևորեց հատկապես պալատների դերը, ստորագրեց գործակցության պայմանագիր  և պատրաստակամություն հայտնեց համատեղ ծրագրերի իրականացման ժամանակ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կողմից աջակցելու:

Հայ-հնդկական գործարարների խմբում ընդգրկված են գյուղատնտեսության, սննդի վերամշակման, շինարարության, հյուրանոցների, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, ՏՏ ծառայությունների, ոգելից խմիչքների, շինարարական և այլ ոլորտներ ներկայացնող ընկերություններ։