ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայաստան – Չիլի տնտեսական կապեր

Հայաստան – Չիլի տնտեսական կապեր

Հոկտեմբերի 3-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալեց Չիլիի գործարար պատվիրակությանը՝ ՌԴ-ում Չիլիի դեսպանության դեսպանորդ, Առևտրատնտեսական ներկայացուցչության տնօրեն Խոսե Կամպուսանո Ալարկոնի գլխավորությամբ: Հյուրերը նշեցին, որ այցի նպատակը ոչ միայն Հայաստանի հետ գործարար կապերի ծավալումն է և համատեղ ծրագրերի իրականացումը, այլև Հայաստանի միջոցով Եվրասիական Տնտեսական Միության շուկաները շահեկան պայմաններով մուտք գործելը:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը ներկայացրեց Հայաստանում գործարար միջավայրի և ներդրումների կատարման առանձնահատկությունները և հայ-չիլիիական գործակցության ներուժը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում ինֆորմացիայի փոխանակմամբ և հանդիպումներով ստեղծել նախադրյալներ համատեղ ծրագրերի իրականացման համար: