ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

ՊԱՆԱՐՄԵՆԻԱՆ ԷՔՍՊՈ 2016

ՊԱՆԱՐՄԵՆԻԱՆ ԷՔՍՊՈ 2016

Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի կողմից դեռևս 2003թ. հիմնադրած ՙՊԱՆԱՐՄԵՆԻԱՆ ԷՔՍՊՈ՚ միջազգային ցուցահանդեսը վաղուց արդեն դարձել է Հայաստանի տնտեսության ավանդական ստուգատեսը՝ ինչ ունենք աշխարհին ներկայացնելու և ինչ ակնկալիքներ սպասենք աշխարհից:    ՙՊԱՆԱՐՄԵՆԻԱՆ ԷՔՍՊՈ 2016՚ միջազգային յոթերորդ ցուցահանդեսը նվիրված էր Էրեբունի-Երևանի 2798 ամյակին և անցկացվեց ԱՊՀ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդի բարձր հովանու ներքո:

Միջազգային բազմաբնույթ այս ցուցահանդեսը հրաշալի առիթ ու հնարավորություն է հատկապես խթանելու արտահանումը, հայաստանյան արտադրանքը ներսում և հատկապես արտերկրի շուկաներում ներկայացնելու, միաժամանակ դրսի կապիտալը մեր տնտեսությունում ներգրավելու համար:

ՙՊԱՆԱՐՄԵՆԻԱՆ ԷՔՍՊՈ 2016՚ միջազգային ցուցահանդեսը Սփյուռքը և Մայր Հայրենիքը մերձեցնող և զորակցող գործոն է: Ի վերո՝ «Պանարմենիանը» դառնալու է համայն հայության ազգային նոր ցուցահանդեսի կորիզը, համահայկական նպատակներով համախմբվելու և մտահոգվելու, որ  աշխարհի բոլոր անկյուններում ապրող հայերը Մայր Հայրենիքի արժանապատիվ զավակներն են:

Ցուցահանդեսին մասնակցեցին ավելի քան 120 կազմակերպություն Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից, գործարարներ ԱՊՀ պետություններից: Ուրախալի է, որ մասնակիցների շուրջ 15 տոկոսը նոր կազմակերպված փոքր բիզնեսներ էին, հատկապես գյուղատնտեսական կոոպերատիվներ, որոնք շուկաների որոնման ճանապարհին են:

Բազմազան էին ցուցահանդեսին ներկայացվող ոլորտները՝ արդյունաբերություն, շինարարություն, առողջապահություն, բանկեր և վարկային կազմակերպություններ, բեռնափոխադրումներ, գյուղատնտեսություն և սննդարդյունաբերություն, տուրիզմ, կրթություն և գրահրատարակչություն, մշակույթ և այլն: