ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ-ռուսական միջտարածաշրջանային 5-րդ համաժողով

Հայ-ռուսական միջտարածաշրջանային 5-րդ համաժողով

Հոկտեմբերի 14-ին Երևանում կայացավ   Հայ-ռուսական միջտարածաշրջանային 5-րդ համաժողովը, որը վարում էր ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի աշխատակազմի ղեկավար Արայիկ Վարդանյանը: Ողջունելով մասնակիցներին՝ Արայիկ Վարդանյանը նշեց նախորդ համաժողովների նպատակամիտվածությունը և ներկա հանդիպման կոնկրետ նպատակն ու սպասելիքները:

Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններից եկած գործարարները նշեցին գործակցության առաջնահերթ ոլորտները:

Հայկական կողմից ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահի խորհրդական, Գործարար կանանց աջակցման հիմնադրամի նախագահ Լիլիա Գևորգյանը, Հայաստանի տնտեսական զարգացման գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Վանուհի Սերովան և «TI–ES-DI» կազմակերպության նախագահ Վահան Շաքարյանը շնորհանդեսներով ներկայացրեցին գործակցության առանձին ոլորտներ: