ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայաստան — Եվրամիություն

Հայաստան — Եվրամիություն

Հոկտեմբերի 27-ին ժամը 9:30-ին  «Դաբլթրի Բայ Հիլթն» հյուրանոցի Միլանո սրահում  առաջին անգամ Հայաստանում ԵՎրամիության կողմից ֆինանսավորվող “Արևելյան ներդրումներ 2” ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Ծրագրի Տարեկան համաժողովը: 2011թ-ի սկզբից ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը սկսել է իրականացնել «Արևելյան ներդրումներ» (East Invest) ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական Հանձնաժողովի կողմից Արևելյան Գործընկերության (ԱԳ) նախաձեռնության շրջանակներում։ Ծրագիրն ընդհանուր առմամբ նպատակ ունի նպաստել ինչպես բիզնեսին աջակցող կազմակերպություններին, այնպես էլ աջակցել ԱԳ երկրների (ներառյալ Հայաստանի) ՓՄՁ-ների կարողությունների զարգացմանը ԵՄ երկրների համապատասխան կառույցների հետ փորձի փոխանակման, փոխշահավետ կապերի ստեղծման և ամրապնդման գործում:

Համաժողովի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, արժևորելով Հայաստան-Եվրամիություն համագործակցության կարևորությունը, մասնավորապես նշեց՝ ««Առանձնակի ուշադրության են արժանի Եվրամիության նախաձեռնությունները Հայաստանում գործող ինստիտուտների կարողությունների զարգացման ուղղությամբ: Նման համակողմանի մոտեցումը նպաստում է գործարար միջավայրի վրա ազդող կառույցների գործունեության կատարելագոծմանը երկարաժամկետ կտրվածքով` հաշվի առնելով ԵՄի փորձը»:

Համաժողովին մասնակցում էին ծրագրի բոլոր գործընկերները ԵՎրամիության և Արևելյան գործընկերության երկրներից: Առաջին այդպիսի տարեկան համաժողովը տեղի է ունեցել 2011թ. Բրյուսելում, երկրորդը՝ 2012թ. Կիևում, այնուհետև՝ Վիլնյուսում, իսկ 2015թ. Ռիգայում: Այս տարի` 2016թ-ին Տարեկան համաժողովը «Արևելյան ներդրումներ 2» ծրագրի շրջանակներում կայացավ Հայաստանում, հյուրերի հյուրերը ժամանել էին շուրջ 100 մասնակից ԵՄ և ԱԳ երկրներից: