ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայաստան — Իրան

Հայաստան — Իրան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի Հայաստան կատարած այցի շրջանակներում դեկտեմբերի 21-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը հանդիպում ունեցավ Իրանի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Ղոլամ Հոսեյն Շաֆեիի հետ: Մարտին Սարգսյանը իրանցի իր գործընկերոջը և հանդիպման մյուս մասնակիցներին տեղեկացրեց, որ երկու երկրների պալատները վաղուց սերտորեն համագործակցում են, եղել են բազմաթիվ այցեր և բիզնես ֆորումներ, կազմակերպվել են ցուցահանդեսներ երկու երկրներում, ինչը դրականորեն է ազգել գործարար կապերի ծավալմանը և ամրապնդմանը:

Նույն այցի շրջանակներում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն, Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը փոխըմբռնման հուշագիր ստորագրեց Իրանի Իսլամական Հանրապետության Գիլանի նահանգի առևտրի, արդյունաբերության և գյուղատնտեսության պալատի նախագահ Հադի Թիզհուշ Թաբանի հետ: