ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ-բուլղարական կապեր

Հայ-բուլղարական կապեր

Հունվարի 18-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը ընդունեց Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ցոցորկովա-Կայմակչիևա Մարիա Պավլովային:
Նորին Գերազանցություն դեսպանը կարևորեց հայ-բուլղարական տնետեսական կապերի ակտիվացումը և մասնավորապես դրանում առևտրաարդյունաբերական պալատների դերը:
Պարոն Մարտին Սարգսյանը նշեց հայ-բուլղարական կապերի առկա վիճակը՝ միաժամանակ հավելելով եղած ներուժի արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը:
Երկուստեք կարևորեցին համատեղ բիզնես ֆորումների, ցուցահանդեսների և փոխայցելությունների կազմակերպման նշանակությունը: