ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայաստան — Իրան

Հայաստան — Իրան

Փետրվարի 16-ին Իրանի Իսլամական Հանրապետության Աբորզ նահանգի Արդյունաբերության նախարարության, Առևտրաարդյունաբերական պալատի և ցուցահանդեսներ կազմակերպող ընկերության ներկայացուցչական պատվիրակությանը ընդունեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը:

Թեև հանդիպման ընդհանուր թեմատիկան բազմազան էր, բայց զրույցի բուն թեման Հայաստանում իրանական ապրանքների մեծ ցուցահանդեսի կազմակերպումն էր: Պատվիրակության ղեկավար Իրաջ Մովաֆագը նշեց, որ ցուցահանդեսի նպատակը ոչ թե Հայաստան բերվող ապրանքների վաճառքն է, այլ ավելի գլոբալ՝ հայ և իրանցի գործարարների նոր կապեր ստեղծելն է՝ համատեղ ծրագրեր իրականացնելու:

Պարոն Անդրանիկ Ալեքսանյանը հենց հանդիպման պահին առանձին նկատառումներ ու տարբերակներ առաջարկեց՝ պատրաստակամություն հայտնելով ըստ ամենայնի ու պապշաճորեն կազմակերպելու ցուցահանդեսը՝ հատկապես օնլայն եղանակով կենդանի կապ ապահովելով ցուցահանդեսի մասնակիցների և ինտերնետային մեծ լսարանի միջև: