Երիտասարդ գործարարների ֆորում
Հայ-ռուսական տնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության ծրագրերի ընդլայնման շրջանակներում 2017թվականի փետրվարի 23-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացավ Երիտասարդ գործարարների ֆորում, որի աշխատանքներին մասնակցեցին «Лидеры мирового сообщества» հասարակական միավորումների միության ավելի քան 10 ներկայացուցիչ, շուրջ 3 տասնյակ հայ երիտասարդ ձեռներեց, որոնք ներկայացնում էին սննդի արտադրության, ֆինանսական, իրավաբանական, մարքեթինգային ծառայությունների մատուցման, տեքստիլի, կրթության, բժշկության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտները:
ֆորումի նպատակն էր գործարար կապերի հաստատումը, համագործակցության առաջնային ուղղությունների իհայտ բերումը, տարբեր երկրների երիտասարդների միջև ընկերական հարաբերությունների ամրապնդումը:
Միջոցառման կազմակերպիչներն էին.
- Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը
- «Лидеры мирового сообщества» հասարակական միավորումների միությունը
- ՀՀ ԱԱՊ-ին կից գործող «Գործարար կանանց աջակցման բիզնես-կենտրոն» հիմնադրամը
- Զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջը
Երիտասարդ գործարարների ֆորումի ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները.
- Ինովացիա և բժշկություն
- Սպորտ, մշակույթ և արվեստ
- Բիզնես-կրթություն
- Կանանց ձեռներեցություն
Փետրվարի 24-ին ֆորումի աշխատանքների շրջանակներում Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճում տեղի կունենա համերգային ծրագիր: Ծրագրին կմասնակցեն Ռուսաստանի «Կամելիա» պարային խմբի, Ռ.Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի, խորեոգրաֆիայի պետական ուսումնարանի և ավելի քան 10 պարային ստուդիաների սաները:
Համերգային ծրագրի նպատակն է կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարների միջև փորձի փոխանակումը, լսարանի ընդլայնումը, մշակութապատմական ժառանգության տարածումը:
Փետրվարի 25-ին հայ-ռուսական կանանց ձեռներեցության ընդլայնման շրջանակներում Ծաղկաձոր քաղաքում տեղի կունենա գործնական հանդիպում, որի շրջանակներում պլանավորվում է սեմինարի անցկացում: