Հայ-բուլղարական կապեր
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համատեղ կազմակերպած հանդիպման հյուրերն էին Հայաստանում Բուլղարիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովան և Բուլղարիայի «Ռեմին» և «Նկիոս Խրանիժիներինգ» ընկերությունների նախագահ Նիկոլայ Ռաչևը: Շնորհանդեսով ներկայացվեցին սննդարդյունաբերության ոլորտի սարքավորումների արտադրությունը, Հայաստանի հետ գործակցության հնարավորությունները:
Հայկական կողմից «Կրեդիտ պարտնյոր» ընկերության տնօրեն Արմեն Ներսիսյանը ներկայացրեց մատուցվող ծառայությունների ծավալը, որակն ու համագործակցության տարբերակները:
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը կարևորեցին նման կոնկրետ թեմայով հանդիպումների նշանակությունը՝ առավել ևս երբ կա դեսպանության աջակցությունը: