ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Թեմատիկ քննարկում

Թեմատիկ քննարկում

Մարտի 30-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության  համատեղ նախաձեռնությամբ կայացավ թեմատիկ քննարկում  պետական համապատասխան ատյանների պատասխանատուների և գործարարների մասնակցությամբ: Թեման կոնկրետ էր ու օրախդիր և վերաբերում էր ավելացված արժեքի հարկով բազմակի օգտագործման տարաների  հարկման խնդրին:

ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը և ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը թեմայի վերաբերյալ արտահայտեցին  տեսակետներ ու կարծիք, որ 2018 թվականից գործող հարկային նոր օրենսգրքում հիշյալ դրույթը լրամշակվի հնարավորինս հստակ, որ տարընթերցումների տեղիք չտա և գործարարներին ավելորդ հոգսեր չստեղծի:

Շահեկան քննարկման ժամանակ որոշվեց կարևոր ու ընդհանրական հարցերը խմբավորել և գրավոր ներկայացնել ու ըստ անհրաժեշտության կրկին անդրադառնալ խնդրին: