ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

«Մեկ գոտի, մեկ ուղի»

«Մեկ գոտի, մեկ ուղի»

Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման շրջանակներում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակությունը, ՀՀ ԱԱՊ նախագահի խորհրդական, Գործարար կանանց աջակցման հիմնադրամի նախագահ Լիլիա Գևորգյանի գլխավորությամբ, 2017թ. մայիսի 6-10-ը մասնակցեց ՉԺՀ Հուբեյ նահանգի Իչան քաղաքում տեղի ունեցած «Մեկ գոտի, մեկ ուղի» Թեյի միջազգային առևտրային ցուցահանդեսին:

Միջոցառմանը մասնակցում էին նաև պատվիրակություններ Ռուսաստանի Դաշնությունից, ՉԺՀ-ից /Թեյի արտադրողների պալատ/, Միջին Ասիայի երկրներից, Վրաստանից, Մալայզիայից, Բելոռուսից և այլն: Հայաստանյան պատվիրակության կազմում էին գործարարներ, որոնք ներկայացնում էին Երևան, Մոսկվա և Սոչի քաղաքների առևտրային ձեռնարկությունները:

Բանակցությունների ընթացքում ձեռք բերվեցին նախնական պայմանավորվածություններ, ստորագրվեցին համաձայնագրեր պատվիրակության անդամների և թեյ արտադրողների միջև: Միջոցառման մասնակիցներին ներկայացվեցին թեյի շնորհանդեսներ, թեյի պատրաստման մշակույթը և այլն, ինչը սկզբնակետ հանդիսացավ Չինաստանի և արտասահմանյան երկրների միջև թեյի ավանդույթների փոխանցման համար: