ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայաստան – Ֆիլիպիններ

Հայաստան – Ֆիլիպիններ

Մայիսի 12-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեց Հայաստանում Ֆիլիպինների պատվավոր հյուպատոսը՝ Վիետնամում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռաիսա Վարդանյանի ուղեկցությամբ:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի տնտեսական զարգացման նոր ռազմավարությունը՝ որպես ԵՏՄ անդամ:

Երկուստեք նշվեց, որ առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու գործում, որպես առաջնային քայլ, հարկավոր է սկսել փոխգործակցության հուշագրի ստորագրումից:

Քննարկվեցին նաև այլ հարցեր: