ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայաստան – Պերու

Հայաստան – Պերու

Մայիսի 12-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեց Հայաստանում Պերուի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լուիս Բենջամին Չիմոյ Արտեագան:

Մեր երկու պետություններն էլ ունեն կայուն և դինամիկ զարգացող տնտեսություն և հիմնված են ազատ շուկայական հարաբերությունների վրա: Հատկապես թանկարժեք մետաղների արտահանման գծով մեր երկիրը աշխարհում առաջիններից մեկն է: Այս փուլում մեզ անհրաժեշտ է իրար լավ ճանաչել և գործարար կապեր ստեղծել, — նշեց դեսպանը:

ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը պերուցի դիվանագետին տեղեկացրեց, որ Հայաստանը ունի արտահանման ոլորտում որոշակի արտոնություններ, ինչը կարող է արտերկրի ներդրողների ներգրավել համատեղ արտադրություններ հիմնելու: Միաժամանակ՝ հայ-իրանական սահմանին հիմնվում է ազատ տնտեսական գոտի, որը հնարավորություն կտա դուրս գալ իրանական շուկա:

Երկուստեք կարծիք հայտնեցին, որ առաջին քայլը լինելու է գործակցության հուշագրի ստորագրումը: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի աշխատակազմի ղեկավար Արայիկ Վարդանյանը: