ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

ԵՏՄ – Հայաստան ֆորում

ԵՏՄ – Հայաստան ֆորում

Մայիսի 27-29-ին Ծաղկաձորում «Golden Palace Hotel Rezort@ SPA» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ  «Եվրասիական Տնտեսական Միություն-Հայաստան համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովը, որի աջակիցն է ՀՀ կառավարությունը և Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովը, իսկ կազմակերպիչները՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Բելառուսի,  աևևտրաարդյունաբերական պալատները, Ղազախստանի գործարարների «Ատամեկեն» ազգային պալատը և «Իվենսենթր» ընկերությունը:

Համաժողովին մասնակցեցին պետական պաշտոնատար այրեր, Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի նախարարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, պալատների նախագահներ. շուրջ 400 մասնակից, այդ թվում 100-ից ավելի հյուրեր արտերկրից:

Ֆորումի բացմանը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը կարևորեց այս համաժողովի դերը՝ մասնավորելով, որ այն ևս մեկ դրական քայլ է ԵՏՄ տնտեսական համակարգում:

Եղան լիագումար և սեկցիոն նիստեր, կոնտակտային բորսա, երկկողմանի բիզնես հանդիպումներ, մի շարք ընկերությունների միջև վավերացվեցին համագործակցության փաստաթղթեր:

Համաժողովի նպատակն էր կազմակերպել բանակցություններ ԵՏՄ անդամ երկրների ընկերությունների միջև, նոր գործարար կապեր հաստատել և համագործակցության շրջանակները ընդլայնել:

Հյուրերը բացառիկ գոհունակությամբ  գնահատեցին Երևանյան համաժողովի  կազմակերպումն ու արդյունքները: