ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ – իրանական կապեր

Հայ – իրանական կապեր

Հունիսի 1-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեց Իրանի Իսլամական Հանրապետության Առևտրի խթանման փոխնախարար Մ. Խոսրովթաջը: ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը իրանցի պաշտոնատարին ներկայացրեց Պալատի արտաքին կապերի, մասնավորապես Հայաստան-Իրան գործակցության առաջնահերթությունները և կատարված աշխատանքը: Պարոն Ալեքսանյանը մասնավորեց, որ հարկավոր է քննարկել երրորդ երկիր արտահանում կատարելու հարցերը, ինչը երկուստեք շահեկան է:

Պարոն  Խոսրովթաջը նշեց, որ աշնանը Հայաստանում կայանալիք իրանական ցուցահանդեսին կներկայացվեն շատ ապրանքատեսակներ, մասնավորապես գյուղատնտեսական և մրգերի վերամշակման մեքենասարքավորումներ, որոնց պահանջարկը կա հայաստանում: