ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայաստան – Մորդովիա

Հայաստան – Մորդովիա

Հունիսի 20-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացավ հայ-ռուսական բիզնես հանդիպում, որ  կազմակերպել էին Երևանի առևտրաարդյունաբերական պալատը, Ռուսաստանի Դաշնության Մորդովայի հանրապետության Ներդրումների աջակցման կենտրոնը և «Իվենցենտր» ընկերությունը:

Շնորհանդեսով ներկայացվեց Մորդովայի տնտեսությունը, ներդրումային մթնոլորտը և այն ոլորտները, որոնք կարող են հետաքրքրել Հայաստանի գործարարներին:

Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը և Մորդովայի Ներդրումների աջակցման կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Տորգովկինը ստորագրեցին գործակցության համաձայնագիր: