ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայաստան – Եվրամիություն

Հայաստան – Եվրամիություն

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը և ՀՀ-ում Եվրամիության պատվիրակությունը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ հունիսի 22-ին կազմակերպել էին «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգին (GSP+)» նվիրված տեղեկատվական միջոցառում-քննարկում, որին մասնակցեցին նաև GSP+ հարցերով պատասխանատու Ֆրեդերիկ Ռիչները, Ջուլիկա Պեսչուն, Դանիել Կրամերը և Գուս Հութին:

Միջոցառման նպատակն էր՝

  • Ներկայացնել GSP+ արտոնյալ առևտրային համակարգի հիմնական սկզբունքները, բարձրացնել գործարար համայնքի իրազեկությունը, նպաստել GSP+-ի կիրառման ընդլայնմանը
  • Հայաստանում GSP+-ի պոտենցիալ շահառուներին մանրամասն տեղեկատվություն տրամադրել ԵՄ արտահանման հնարավորությունների վերաբերյալ
  • Ներկայացնել ԵՄ արտահանման տեղեկատվական գործիքը(EU Export Helpdesk)
  • Ներկայացնել ծագման հավաստագրերի ինքնահավաստագրման էլեկտրոնային նոր համակարգը (Registered Exporter System-REX) և դրա կիրառման համար անհրաժեշտ պահանջներն ու գրանցման հնարավորությունները:

Հանդիպմանը մասնակցում էին և պարզաբանումներ տվեցին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը, աշխատակազմի ղեկավար Արայիկ Վարդանյանը, արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը և այլոք: