ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ-չինական կապեր

Հայ-չինական կապեր

Չինական Ժողովրդական Հանրապետության Նինգբո քաղաքում օրերս բացվեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի պաշտոնական ներկայացուցչության գրասենյակը: Հանդիսությանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ Նինգբոյի քաղաքապետարանից, Նինգբոյի առևտրաարդյունաբերական պալատից, հյուրեր, տարբեր երկրների դեսպանություններից և միջազգային կազմակերպություններից: ՉԺՀ-ում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ է նշանակվել Արթուր Եգորյանը:

Գրասենյակը զբաղվելու է հայ-չինական համագործակցության ակտիվացման, հայ գործարարի շահերի պաշտպանության, չինական շուկայում հայկական արտադրանքի պատշաճ ներկայացման և այլ հարցերով:

Գրասենյակի պաշտոնական բացման արարողությանը ՉԺՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության անունից ողջունել և ելույթով հանդես է եկել ՉԺՀ-ում ՀՀ առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանը: