10
Հուլիսի
2017
0
Comments
Հայ-իսլանդական կապեր
Հուլիսի 10-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը, Աշխատակազմի ղեկավար Արայիկ Ալեքսանյանը և Արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը ընդունեցին Հայաստանում Իսլանդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բերգլինդ Աուսգեյրսդօտտիրին:
Գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը իսլանդացի դիվանագետին ներկայացրեց Հայաստանի գործարար մթնոլորտը և այն պայմանները, որ կան ԵՏՄ անդամակցությունից հետո:
Երկուստեք նշվեցին այն ոլորտները, որոնցում հնարավոր է գործակցել: