ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Մասնավոր ձեռնարկատիրության միջազգային կենտրոնի ներկայացուցիչների այց

Մասնավոր ձեռնարկատիրության միջազգային կենտրոնի ներկայացուցիչների այց

Հուլիսի 24-26-ը Հայաստանում հերթական այցով հանդես եկան Մասնավոր ձեռնարկատիրության միջազգային կենտրոնի (ՄՁՄԿ) ներկայացուցիչները՝ քննարկելու համար <<Բարեփոխումների երկխոսության ամրապնդում>> ծրագրի 2–րդ փուլի մեկնարկը: ՄՁՄԿ ներկայացուցիչներն էին Նատալիա Օտել Բելանը (տարածաշրջանային տնօրենի տեղակալ, Եվրասիա և Հարավային Ասիա), Էլիզաբեթ Լենզը (ծրագրային օգնական, Եվրասիա) և Կարմեն Ստանիլան (ավագ խորհրդատու): Ծրագրի այս փուլն իրականացնելու է Երևանի առևտրաարդյունաբերական պալատը:

Այցի շրջանակներում հանդիպումներ կազմակերպվեցին Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի, Սոցիալական և քաղաքացիական զարգացման հիմնադրամի նախագահ Սամվել Մխիթարյանի, ՀՀ ԱԱՊ Ֆինանսական խորհրդատվության հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Շատվերովի, Հայաստանի բեռնափոխադրողների ասոցիացիայի նախագահ Մակար Առաքելյանի,  <<Հարկ վճարողների պաշտպանություն>> հ/կ նախագահ Փայլակ Թադևոսյանի, Հավասար հնարավորությունների աջակցման հիմնադրամի նախագահ Հայկ Մարգարյանի և Երևանի ԱԱՊ նախագահի և անձնակազմի հետ:

Հանդիպումների ընթացքում ՄՁՄԿ ներկայացուցիչները ներկայացրեցին ծրագիրը և առաջիկա տարում նախատեսված միջոցառումներն ու աշխատանքները, ինչպես նաև հարցրեցին Ծրագրի հանդեպ ունեցաց ակնկալիքների մասին: Կողմերի դերերն ու Ծրագիրն իրականացնողների պատասխանատվություները ևս հստակեցվեցին: