ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ-հնդկական կապեր

Հայ-հնդկական կապեր

Հուլիսի 28-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը և աշխատակազմի ղեկավար Արայիկ Վարդանյանը ընդունեցին Հայաստանում Հնդկաստանի փոխդեսպան Պրաշանտ Կումար Դասին: Երկուստեք նշվեցին, որ հայ-հնդկական առևտրատնտեսական կապերը անհրաժեշտ է առավել ակտիվացնել:

Հնդիկ փոխդեսպանը առավել հետաքրքրություն ցուցաբերեց հատկապես հայ-իրանական սահմանամերձ տարածքներում ազատ տնտեսական գոտիների կազմակերպման վերաբերյալ, որի մասին նրան տրվեց հանգամանալի տեղեկություն: Որպես ԵՏՄ անդամ երկիր՝ արծարծվեց նաև Հայաստանի միջոցով երրորդ երկրներ դուրս գալու հնարավորությունը և երկուստեք շահեկանությունը: