ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ-մեքսիկական գործարար կապեր

Հայ-մեքսիկական գործարար կապեր

Ս.թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ առևտրաարդունաբերական պալատ էր այցելել Ռուսաստան—Մեքսիկա առևտրաարդունաբերական պալատի, ինչպես նաև Մեքսիկայի երկկողմ պալատների ԵԱՏՄ խորհրդի նախագահ՝ Ամերիկո Ալատորե Օսունայի գլխավորած պատվիրակությունը։

ՀՀ ԱԱՊ միջազգային վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը, ողջունելով հյուրերին, անդրադարձ կատարեց ՀՀ ԱԱՊ-ի գործունեությանը, այնուհետև ներկայացրեց հայ-մեքսիկական գործարար կապերի զարգացման հնարավոր ուղղությունները։

Իր հերթին պարոն Օսունան ներկայացրեն իր ղեկավարած կառույցի գործունեությունը, ինչպես նաև հետաքրքրությունները Հայաստանի հետ փոխգործակցության բնագավառում։ Զրույցի վերջում երկուստեք նշվեց Հայաստանում և Մեքսիկայում գործարար հանդիպումների կազմակերպման կարևորությունը, առաջիկայում փոխգործակցության հուշագրի ստորագրման հնարավորությունները, առանձնացվեցին առավել հեռանկարային ոլորտները։