ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ-լեհական կապեր

Հայ-լեհական կապեր

Հոկտեմբերի 4-ին կայացավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Լեհաստանի առևտրի պալատի համատեղ կազմակերպած հայ-լեհական գործարար համաժողով B2B (բիթուբի) հանդիպումների ձևաչափով, որի ընթացքում հայ և լեհ գործարարները հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց ընկերությունները:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը ներկայացրեց հանդիպման նպատակը և Հայաստանի գործարար մթնոլորտը:

«Բիզնես վարելու համար անհրաժեշտ պայմաններն ու հարկային համակարգը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով շնորհանդեսը ներկայացրեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ծրագրերի համակարգող Մարիա Թորոսյանը:

Լեհական ընկերություններն առաջարկեցին հետևյալ ապրանքները և ծառայությունները՝

  • Մրգերի և բանջարեղենների չորացման համար նախատեսված սարքավորումներ
  • Քիմիական հումք, կենցաղային քիմիա, կոսմետիկա
  • Նորարարական տեխնոլոգիաներ կաթնամթերքի մթերման արդյունավետության բարձրացման համար
  • Ճարտարապետություն, շինարարություն

Բիթուբի ձևաչափով հանդիպմանը հայ և լեհ գործարարները քննարկեցին համագործակցության հնարավորություններն ու տարբերակները, փոխանակեցին անհրաժեշտ ինֆորմացիա:

Հանդիպմանը մասնակցեց և ելույթ ունեցավ  Լեհաստանի Հանրապետությունում      Հայաստանի Հանրապետության դեսպան  Էդգար Ղազարյանը: