ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

«ՊանԱրմենիան Էքսպո 2017

«ՊանԱրմենիան Էքսպո 2017

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը և «ՊրոմԷքսպո» ընկերությունը հոկտեմբերի 6-8-ը ներկայացրեցին իրենց հերթական համատեղ նախագիծը` «ՊանԱրմենիանԷքսպո 2017»  ութերորդ միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսը, որը  նվիրված էր Էրեբունի Երևանի 2799ամյակին:

«ՊանԱրմենիանԷքսպո»2017»  Ցուցահանդեսի նպատակը՝

  • Հայրենական արտադրանքի ճանաչողականության և պահանջարկի բարձրացումը
  • Խթանել հայրենական արտադրանքի արտահանումը
  • Նպաստել Հայաստանի և արտերկրների միջև համատեղ գործարար և ներդրումային ծրագրերի խթանմանը
  • Աջակցել Հայաստանի տնտեսական ներուժի բացահայտմանը։

Թեմատիկ բաժինները՝

Առողջապահություն, արդյունաբերություն, բեռնափոխադրում, գյուղատնտեսություն և սննդարդյունաբերություն, զբոսաշրջություն, ծառայություններ, տպագրություն, տեքստիլ, շինարարություն և կահույք:

«ՊանԱրմենիանԷքսպո 2017» ցուցահանդեսին մասնակցեցին ավելի քան 138 կազմակերպություն Հայաստանից, Արցախից, Չինաստանից, Ավստրիայից,Ռուսաստանից, Գերմանիաից, Հնդկաստանից,  Ամերիկայի Միացյալ Նահանգներից:

«ՊանԱրմենիանԷքսպո 2017» ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից անցկացվեցին սեմինար-շնորհանդես՝ տրամադրվող աջակցության   ուղղությունների մասին: