ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Աշխատանքային հանդիպում գործարար կանանց և «Արարատ» բանկի ներկայացուցիչների միջև

Աշխատանքային հանդիպում գործարար կանանց և «Արարատ» բանկի ներկայացուցիչների միջև

2017թ. նոյեմբերի 7-ին ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատում կայացավ աշխատանքային հանդիպում գործարար կանանց և «Արարատ» բանկի ներկայացուցիչների միջև: Արարատ բանկի կողմից ներկայացվեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ գործարար կանանց համար իրականացվող արտոնյալ վարկավորման ծրագիրը:

ՀՀ ԱԱՊ նախագահի խորհրդական, Գործարար կանանց աջակցման հիմնադրամի նախագահ Լիլիա Գևորգյանը ներկայացրեց  արտադրության, առևտրի, ծառայությունների մատուցման և այլ ոլորտները ներկայացնող կին ձեռներեցներին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին արտոնյալ վարկավորման և վերավարկավորման ծրագրի մանրամասները, մեծ հետաքրքրություն և ուշադրություն ցուցաբերվեց նաև սկսնակ գործարարների համար նոր բիզնեսի ստեղծման հարցերին: Ձեռք բերվեց գործարար կանանց աջակցության ծրագրի շրջանակներում ՀՀ ԱԱՊ և «Արարատ» բանկի միջև համագործակցության շարունակության վերաբերյալ պայմանավորվածություն: